ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ Մոսկվայի հետ կապի ռազմական ուղիներ բացելու առաջարկը։
«Անկարան չօգտվեց ռուսական և թուրքական ուժերի միջև արդեն գոյություն ունեցող կապի ռազմական ուղիներից: Մեր զինվորականների միջև կապի ռազմական ուղիներ գոյություն ունեցել են, և դրանք կոչված էին թույլ չտալու այնպիսի ողբերգություն, ինչպիսին տեղի ունեցան։ Այդ ուղիները չեն աշխատել, և ո՛չ ռուսական կողմի մեղքով»,-ասել է Պեսկովը: