ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստում այսօր հրապարակվել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ ուղղված հայցը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանն ասաց, որ այսօրվա նիստում միաձայն որոշում է կայացվել Առաքել Մովսիսյանի՝ ԱԺ կանոնակարգի 6.1 հոդվածի «Է» կետը խախտելու վերաբերյալ, որը սահմանում է պատգամավորին ոչ վայել պահվածքը: