Ազգային փրկության «Նոր Հայաստան» ճակատի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ էական տարաձայնություններ չկան, կարող են լինել որոշակի մարտավարական տարբերություններ, բայց դրանց հաղթահարումը ժամանակի հարց է:
Այդ մասին դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենց կմիանան «Չեք անցկացնի» շարժման եւ Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցները եւ արդյոք տարաձայնություններ չի տեսնում:
Մարտիրոսյանի խոսքով, իրենք անընդհատ համատեղ քննարկումներ են անցկացնում եւ անում են ամեն հնարավորը, որպեսզի իրենց դիրքորոշումները չհակասեն իրար: