Հասարակություն 

Տեղադրվում է Հանրապետության գլխավոր տոնածառը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների շրջանակումՀանրապետության հրապարակում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ ամբողջացվում են մետաղյա կոնստրուկցիաները, որից հետո դրանց վրա կամրացվեն հանրապետության տարբեր մարզերում սան իտարական էտման արդյունքում հատված եղևնիների ճյուղեր:

Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն և կզարդարվի լուսադիոդային լույսերով ու նորաոճ խաղալիքներով:

Նույն շարքից