Հասարակություն 

Հանրապետության որոշ մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին, Վայք -Սիսիան ավտոճանապարհին՝ Զանգեր կոչվող հատվածում, Եղեգնաձոր-Երասխ ավտոճանապարհին՝ Քյարքիի ոլորաններում և Վարդենյանց լեռնանցքում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից