Վրաստանում ձերբակալվել են երկրի 4 քաղաքացիներ, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու համար։ Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Թբիլիսիում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան։
Նրա խոսքով՝ Վրաստանի այդ քաղաքացիները հայտնաբերվել ու ձերբակալվել են օպերատիվ տեղեկատվության հիման վրա և համապատասխան քննչական միջոցառումների արդյունքում։ Իզորիան ընդգծել է, որ Թբիլիսիում այդ գործողությանը մասնակցել են ՆԳՆ-ի աշխատակիցներն ու հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները։
Իզորիան հայտարարել է, որ ձերբակալվածների տներում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նռնակներ, ատրճանակներ, մարտական փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ԴԱԻՇ-ի մասին գրականություն, ԴԱԻՇ-ի դրոշներ, տարբեր տեխնիկա։