Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների դեմ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը:
Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության եւ «Նոր Հայաստանի» հիմներով։
Հարթակին կանգնած են «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ազատության հրապարակում են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսդյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը:
Հիշեցնենք,որ հանրահավաքի մեկնարկից առաջ բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանին եւ եւս մեկ անձի:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել է, որ Գեւորգ Սաֆարյանի վրա կասկածելի իր է եղել, ոստիկանները խնդրել են հանել եւ ցույց տալ իրենց, Սաֆարյանը հրաժարվել է, ինչի պատճառով նրան բերման են ենթարկել:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: