Այսօր վճռվում է Հայաստանի ճակատագիրը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում Սահմանադրական փոփոխությունների դեմ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած շուրջօրյա հանրահավաքի մեկնարկին հայտարարեց «Ժառանգություն» կոսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը:
««Նոր Հայաստանը» երկունքի մեջ է, իսկ Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը: Մենք գործ ունենք մայրամուտ մտնող, անդեմ, հակաքաղաքացիական իշխանության հետ, որը վաղը կանգնելու է հաշվետվության դատարանի առջեւ»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթըն ավարտեց «ոչինչ կամ հաղթանակ» կարգախոսով: