Քաղաքական Միջազգային 

Դավութօղլուն Ադրբեջան կմեկնի դեկտեմբերի 3-ին

Հայտնի են դարձել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այցի ծրագիրն ու ժամկետը։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հայտարարել է, որ Դավութօղլուն Ադրբեջան կժամանի դեկտեմբերի 3-ին։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նույն օրը Դավութօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ։ Դավութօղլուի ադրբեջանական այցն ավարտվելու է դեկտեմբերի 4-ին։

Նույն շարքից