Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքից առաջ բերման ենթարկված ակտիվիստներ, ՀԽ անդամներ Գեւորգ Սաֆարյանը եւ Սմբատ Բարսեղյանն ազատ են արձակվել:
Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը:
«Ինչ-որ բաներ գրեցին, ջնջեցին, մեր մոտից ոչինչ չգտան ու բաց թողեցին»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներին ասել էր, որ Գեւորգ Սաֆարյանի վրա կասկածելի իր է եղել, ոստիկանները խնդրել են հանել եւ ցույց տալ իրենց, Սաֆարյանը հրաժարվել է, ինչի պատճառով նրան բերման են ենթարկել:
Լուսանկարը` News.am-ի: