Լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առջեւ։
«Նոր Հայաստան» շարժման կազմակերպած երթի մասնակիցները փորձում են մոտենալ ՀՀԿ գրասենյակին, սակայն Ոստիկանները պատ են կազմել գրասենյակի առջեւ եւ թույլ չեն տալիս առաջ շարժվել:
Ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ սկսեց քաշքշուկ, ոստիկանների թիվն ավելացավ:
Հրմշտոցի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին գետնին գցեցին, ցուցարարները բարձրացրին նրան։
Ոստիկանների գործողությունները ղեկավարում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: