Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չտվեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտենա ՀՀԿ գրասնյակի շենքին եւ ծաղիկներ դնի գրասենյակի մոտ:
Փոխոստիկանապետի խոսքով, երթի մասնակիցները հնչեցնում են ագրեսիվ եւ անհնազանդության կոչեր եւ ինքը չի կարող թույլ տալ նրանց մոտենալ շենքին: Նա կոչ արեց ծաղիկները բերել մեկ ուրիշ օր:
«Եթե այդ ծաղիկները դնեք, կդիտվի, որ դուք տանում եք բախման»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Այս պահին «Նոր Հայաստանի» քաղաքական խորհուրդը Հանրապետության փողոցում՝ ՀՀԿ գրասենյակից մի քանի մետր հեռու կանգնած խորհրդակցում է, որոշում հետագա անելիքները: