Եվրամիությունն ավելի քան 500 մլն եվրոյի օգնություն կհատկացնի Սիրիայում և Իրաքում ռազմական հակամարտություններից տուժածներին: Երեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ի հոգաբարձուական հիմնադրամներից 350 մլն եվրո է հատկացվել Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում սիրիացի փախստականներին աջակցելու համար՝ գրում է Korrespondent.net-ը:
Հատկացված միջոցներից 140 մլն եվրոն կծախսվի 172 հազար փախստական երեխաների դպրոցական ուսուցման վրա, ևս 130 մլն եվրո նախատեսված է հարկադիր ներգաղթյալների պրոֆեսիոնալ կրթության և արտասահմանում ինտեգրման համար:
55 մլն եվրոն կծախսվի առողջապահական ծրագրերի, 25 մլն եվրոն՝ ընդհանուր հիգինեայի կանոններին հետևելու նախագծերի և փախստականներին խմելու ջրով ապահովելու վրա:
ԵՄ-ն մեծացրել է նաև 2015-ի սեպտեմբերին համաձայնեցված իրաքցի և սիրիացի փախստականների համար ֆինանսական օգնության փաթեթը՝ մինչև 200 մլն եվրո: Գումարները կուղղվեն բարեգործական կազմակերպություններին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: