Միջազգային Քաղաքական 

Ասադի համոզմամբ ահաբեկիչների հիմնական ֆինանսական միջոցները տրամադրվում է Թուրքիայի կողմից

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ ահաբեկիչների համար ֆինանսներն ու զենքը գալիս են հիմնականում Թուրքիայով։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Եթե դուք ցանկանում եք իսկապես պայքարել նրանց դեմ և հաղթել, ապա պետք է կանխեք զենքի, ֆինանսների ու հավաքագրվածների մուտքը, ինչը գլխավորապես գալիս է Թուրքիայով՝ Սաուդյան Արաբիայի և Կատարի աջակցությամբ։ Դա առաջին քայլն է, որ անհրաժեշտ է ձեռնարկել՝ սկսելով պայքարն ահաբեկչության դեմ։ Այլապես դուք նրանց դեմ պայքարում եք, իսկ նրանք ունեն անսահմանափակ մատակարարումներ տարբեր երկրներից, առաջին հերթին մեր տարածաշրջանից՝ Արևմուտքի աջակցությամբ կամ փակ աչքերի պայմաններում»,- ասել է Ասադը։

Նույն շարքից