Հասարակություն 

Հյուսիսային Հնդկաստանում կայծակնահար է եղել 4 մարդ

Հնդկաստանի հյուսիսային Ուտար-Պրադեշ նահանգում կայծակի հարվածից մահացել է առնվազն 4 մարդ, այդ թվում՝ 2 կին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

Տարածաշրջանում գրանցվել է նաև հզոր փոթորիկ՝ քամին տապալել է տասնյակ ծառեր: Երկու շրջաններում, ինչպես նաև նահանգի վարչական կենտրոն Լակհնաու քաղաքում վնասվել են էլեկտրափոխանցման լարերը:

Ընդհանուր առմամբ վնաս է հասցվել առնվազն 15 բնակավայրի:

Նույն շարքից