Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին աջակցության վարկանիշը 2012 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ հասել է 50 տոկոսի: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի հասարակական կարծիքի ինստիտուտի տվյալներին:
Հետազոտության մեջ նշվում է, որ Օլանդի վարկանիշն աճել է նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո ահաբեկչության դեմ նրա պայքարի ֆոնին։