Քաղաքական Միջազգային 

Քերին և Չավուշօղլուն քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են ռուս-թուրքական հարաբերություններում իրավիճակը: Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, Բրյուսելում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տանը:

«Նախարար Չավուշօղլուն պետքարտուղարին տեղեկացրել է, որ Թուրքիան փորձում է իր դիրքորոշումը հասցնել Ռուսաստանին, պետքարտուղարը դա աջակցել է»,- ասվում է Պետդեպի հաղորդագրությունում:

Քննարկվել է նաև ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:

Նույն շարքից