Քաղաքական Միջազգային 

Արեւմուտքը կարեւորում է Վիեննայի գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրը հանդիպման ժամանակ հայտարարել են Սիրիայում քաղաքական կարգավորման Վիեննայի գործընթացը շարունակելու անհրաժեշտության մասին: Այս մասին ասվում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կոմյունիկեում՝ գրում է RIA Novosti-ն:

Մոգերինին և Քերին հանդիպել են ՆԱՏՕ-ի անդամ-երկրների նախարարական նիստի շրջանակներում:

«Նրանք պայմանավորվել են Վիեննայում սկսված գործընթացը շարունակելու անհրաժեշտության մասին՝ որոնելու համար Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծումը, որը նաև անհրաժեշտ է ԴԱԻՇ-ի դեմ արդյունավետ պայքարի համար»,- ասվում է կոմյունիկեում:

Նույն շարքից