«Հայ ազգային կոնգրեսը» չի միանալու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած նստացույցին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Մենք միմյանց աջակցում ենք, դեկտեմբերի 3-ին լինելու է ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի միասնական հանրահավաքը Ազատության հրապարակում, իսկ նստացույցին մենք չենք մասնակցելու»,- ասաց Արամ Մանուկյանը:
Խմբակցության քարտուղարը մեկ անգամ եւս շեշտեց, որ իրենք ողջունում են Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին:
Նշենք, որ «Նոր Հայաստանը» դեկտեմբերի 1-ին շուրջօրյա հանրահավաքներ է սկսել Երեւանի Ազատության հրապարակում: