Գլխավոր Հասարակություն 

Լևոն Հայրապետյանի գործով դատը հետաձգվել է

analitik.am

Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանն այսօր չի կարողացել ըստ էության քննել ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործը՝ կապված դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլարի ստացման հետ։

Դատական նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 9-ին՝ հոսպիտալացմամբ պայմանավորված՝ ամբաստանյալի դատարան չներկայանալու պատճառով։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Փաստաբանի խոսքով՝ Հայրապետյանը նոյեմբերի 30-ին հոսպիտաացվել է քաղաքային 31-րդ հիվանդանոց մի շարք ծանր հիվանդությունների պատճառով։ Ձեռնարկատերն այնտեղ կգտնվի 10 օրից ոչ քիչ։

Նույն շարքից