Հասարակություն 

Շարմազանով. Չեմ ուզում իջնել Րաֆֆի Հովհաննիսյանի մակարդակին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը անպատասխանատու եւ անլուրջ է։ Այս մասին դեկտեմբերի 2-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀԿ խմբակցության մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀԿ շտաբ գրասենյակի մոտ ծաղիկներ դնելու փորձը։

Հարցին, թե դրանում ինչ վատ բան կա, Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, բոլորը գիտեն, որ եթե մենք քրիստոնյա ազգ ենք, ապա մեզ մոտ ընդունված է ծաղիկներ դնել հանգուցյալների հիշատակին։ Այդ պատճառով նրանց փորձը ոչ կոռեկտ է, անլուրջ, անտակտ։ Չեմ ուզում իջնել Րաֆիի Հովհաննիսյանի մակարդակին եւ պատասխանել նրան. «Վերցրո՛ւ այդ ծաղիկները եւ դի՛ր դրանք սեփական կուսակցության դռների մոտ»։ Կարծում եմ, որ հասարակությունը պատասխան կտա նման գործիչների անպատասխանատու պահվածքին»։

Նույն շարքից