Քաղաքական Միջազգային 

Սարկոզիի վստահեցմամբ Թուրքիան անհամատեղելի է եվրոպական ընտանիքում

Թուրքիան չպետք է լինի ԵՄ անդամ, չպետք է սխալմամբ թույլ տալ Անկարային հավատալ, որ երկիրը կարող է դառնալ ԵՄ անդամ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Europe 1 ռադիոկայանի եթերում։

«Սխալ է խաբել և ստիպել թուրքերին հավատալ, որ նրանք կարող են միանալ Եվրոպային։ Մենք պետք է սերտ հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ, ընդհանուր շահեր։ Սակայն նա չպետք է լինի ԵՄ անդամ»,- հայտարարել է Սարկոզին։

Նոյեմբերի վերջին ԵՄ-ն և Թուրքիան հավանություն են տվել միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների համաձայնագրին, որի շրջանակում ԵՄ-ն Թուրքիային կհատկացնի 3 մլրդ եվրո և կակտիվացնի անդամակցության վերաբերյալ բանակցությունները։

Նույն շարքից