Աշխարհի խորհրդարանները պետք է պայքարեն ցեղասպանությունների ու ահաբեկչության դեմ: Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողներին խորհրդարանում հայտնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ համատեղ ճեպազրույցի շրջանակում: «Հայ ժողովուրդը տեսել է այդ սարսափները ու գիտի, թե դա ինչ բան է»,- շեշտել է Սահակյանը:
Նրա խոսքով, անցկացված բանակցությունների ընթացքում կողմերը վերջին իրադարձությունների համատեքստում տեսակետներ են փոխանակել նաեւ ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ: