Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ԵՄ-ն ու Թուրքիան կնքել են համաձայնագիր, որով մոտ 500 հազար սիրիացի փախստականներ թուրքական տարածքից կվերաբնակեցվեն ԵՄ երկրներում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Օրբանը հստակեցրել է, որ ԵՄ երկրների և Թուրքիայի առաջնորդները այդ համաձայնագիրը ստորագրել են հանգստյան օրերին՝ Բրյուսելում, և կարող են այդ մասին հայտարարել արդեն այս շաբաթ։
ԵՄ սահմանային Frontex գործակալության վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին 10 ամիսներին ԵՄ են ժամանել մոտ 1.2 մլն ներգաղթյալներ։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ներկայիս միգրացիոն ճգնաժամն աշխարհում խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։