Բելգիայի ոստիկանությունը Փարիզում ահաբեկչությունների գործով հերթական խուզարկությունների ժամանակ հարցաքննության համար 2 հոգու է ձերբակալել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բելգիայի դաշնային դատախազությանը:
Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների հետ կապված՝ Բելգիայում հետաքննություն է սկսել բրյուսելյան Մոլենբեկ կոմունայից Մոհամմեդ Աբրինիի և ծնունդով մարոկկացի բելգիացի Ահմետ Դահմանիի նկատմամբ: Վերջինը 2 շաբաթ առաջ ձերբակալվել է Թուրքիայում: Աբրինին, որը եղել է ահաբեկչություններն իրագործելիս օգտագործված Renault Clio-ի ղեկին, դեռևս հետախուզման մեջ է:
Դատախազության կոմյունիկեում նշվում է, որ իրավապահները երեքշաբթի առավոտյան 5 տուն են խուզարկել: