Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ռուս-թուրքական ինքնաթիռային միջադեպից հետո ակնկալվում է, որ երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերի 3-4-ին ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի մերժելու Բելգրադում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման առաջարկը։ Լավրովի խոսքերով՝ ռուս-թուրքական հարաբերություններն այլևս չեն կարող լինել նախկինի նման։