Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո երկրում «արմատականացման» կասկածանքով երեք մզկիթ է փակվել։ Այս մասին հայտնում է France 24-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների պատճառով արտակարգ դրության ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության աշխատակիցներն ավելի քան 2000 ռեյդ են անցկացրել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքը 130 մարդու կյանք է խլել։