Քաղաքական Միջազգային 

Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ը։

Ընդլայնված կազմով տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հասանովը հատուկ ընդգծել է երկու երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական կառույցների շրջանակներում։

Հասանովը Խիդաշելիին իրազեկել է շփման գծում տիրող իրավիճակի մասին։ Խիդաշելիի ադրբեջանական այցը տևելու է մինչև դեկտեմբերի 3-ը։

Նույն շարքից