«Մի ասացվածք կա՝«Ամեն առավոտյան Հայաստանում 3 միլիոն Նապոլեոն Բոնապարտ է արթնանում», և ինչ-որ բախտախնդիրներ մտածում են, որ մի օր կարող է բախտի անիվը շրջվի, և իրենք հանկարծ այս երկրի տերը դառնան, ուզում են հզոր միապետներ դառնալ կամ հզոր նախագահներ: Անձնավորված ինչ-որ խնդիրներ են ուզում լուծել առանց մտածելու, թե ուր են տանում այս սահմանադրական փոփոխությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Վահրամ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ հանրահավաքի կազմակերպիչները մոլորության և ցայտնոտի մեջ են և չգիտեն, թե ինչ են ուզում այս երկրից, այս ժողովրդից: «Երբ որ մարդկանց անելիքները սպառվում են, նրանք որոշում են խեղկատակությամբ զբաղվել: Նրանք չեն կարող միավորվել, խանգարում են միմյանց: Եթե հանկարծ գա այն պահը, որ ինչ-որ բան պետք է բաժանեն իրար մեջ, պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի»: