Հասարակություն 

Դեկտեմբերի 7-ից «Նոր Հայաստանն» ու ՀԱԿ-ը միասին կշարունակեն պայքարը, եթե հաջողության չհասնենք. Ժիրայր Սեֆիլյան

Եթե մինչեւ դեկտեմբերի 6-ը Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին չհաջողվի կասեցնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ապա դեկտեմբերի  7-ից «Նոր Հայաստանն» ու «Հայ ազգային կոնգրեսը» միասին կշարունակեն պայքարը՝ իշխանափոխության հասնելու համար:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հայտարարեց ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը՝ անդրադառնալով  ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, որ «Հայ ազգային կոնգրեսը» չի միանալու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած նստացույցին:

Նույն շարքից