Հասարակություն 

Լիբանանի նախագահական ընտրությունները կրկին հետաձգվել են

Լիբանանի միապալատ խորհրդարանի պատգամավորները կրկին չեն կարողացել հանրապետության նախագահ ընտրել։ Ինչպես հայտնել է ազգային «Ալ-Վատանիա» լրատվական գործակալությունը, ներկա օրենսդիրների թիվը բավարար չի եղել քվեարկության անցկացման համար։

Քվորումի բացակայության պատճառով խոսնակ Նաբիհ Բերին ընտրությունները 32-րդ անգամ անընդմեջ հետաձգել է՝ տեղափոխելով դեկտեմբերի 16։ Քվեարկության համար անհրաժեշտ էր 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը, սակայն դահլիճում 39 մարդ է ներկա եղել։

Բարձրագույն պետական պաշտոնը թափուր է մնում այն ժամանակվանից, երբ Միշել Սուլեյմանը 2014-ի նոյեմբերի 25-ին լքել է նախագահալան պալատը։

Լիբանանի խորհրդարանը ներկայում կիսված է արևմտամետ և սիրիամետ բլոկների։

Նույն շարքից