Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցները հասել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ։
Երթի մասնակիցները ԿԸՀ-ից պահանջում են սահմանադրական փոփոխությունների կասեցում, նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:
Շենքն ամբողջությամբ շրջափակված է վահաններով զինված ոստիկանական մի քանի շարքով։