Հասարակություն 

Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը սահմանադրական փոփոխությունների առնչությամբ որևէ մտահոգություն չունի

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:      

-Սրբազան Հայր, ակնհայտ է, որ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի վերջին շրջանի օրակարգը մեծապես զբաղեցված է սահմանադրական փոփոխություններին առնչված խնդիրներով, որոնց վերաբերյալ տարբեր հարթակներում շարունակում են ծավալվել քննարկումներ: Հիշյալ հարցերի վերաբերյալ ինչպիսի՞ն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտեցումը:

-Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր մոտեցումները հստակեցրել է ինչպես սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների, այնպես էլ հոգևորականների ու շահագրգիռ անձերի հետ տարբեր ձևաչափի քննարկումներում: Այս ընթացքում հայտնվել են նաև որոշ նկատառումներ, որոնք արտացոլված են Սահմանադրության ներկայիս տարբերակում: Հետևաբար, ելնելով հիշյալ իրողությունից, Սահմանադրության մեջ ազգային, հոգևոր և բարոյական արժեքների ներկայացվածության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որևէ մտահոգություն չունի:

-Իսկ ինչպե՞ս կբացատրեք տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեմ է սահմանադրական փոփոխություններին:

-Այստեղ մեկնաբանման կարիք չեմ տեսնում, քանի որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական բաժնի տնօրենի կողմից արդեն իսկ անդրադարձ կատարվել է հիշյալ հրապարակումներին:

Նույն շարքից