Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայր է դարձել։ Նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, նրան դուստր է պարգևել։
«Պրիսցիլլան և ես ուրախ ենք ողջունել մեր դստերը՝ Մաքսին, այս աշխարհում»,- գրել է Ցուկերբերգը իր էջում։
Երեխային նվիրված նամակում ծրագրավորողը վստահություն է հայտնում, որ շնորհիվ մարդու ջանքերի մոլորակը ժամանակի ընթացքում կդառնա ավելի լավը, իսկ Մարկն անձամբ խոստացել է իր ներդրումն անել Երկրի երեխաների ապագայում։
Հրապարակման մեջ Ցուկերբերգը հայտարարել է, որ ինքն ու իր կինը, ում հետ ծանոթացել է 12 տարի առաջ, ծրագրում են Facebook-ի իրենց բաժնետոմսերը նվիրաբերել բարեգործությանը։
«Մենք կյանքի ընթացքում կնվիրաբերենք Facebook-ի մեր բաժնետոմսերի 99 տոկոսը, ներկայում դրանք արժեն 45 մլրդ դոլար»,- ասել է Ցուկերբերգը։