Հասարակություն 

Երթն ավարտվեց. ցուցարարների մի մասը կգիշերի Ազատության հրապարակում

Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթն ավարտվել է. այն  հսկում էին մեծ թվով ոստիկանական ուժեր:

ԿՀԸ շենքի մոտ, որը շրջափակված էր  ոստիկանական մի քանի շղթայով, ներկա էին  ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Սամվել Հովհաննիսյանն ու Լեւոն Երանոսյանը, նաեւ՝ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Երթն ավարտվել է Ազատության հրապարակում, առանց լուրջ միջադեպերի։

Ցուցարարների մի մասն այսօր նույնպես կգիշերի Ազատության հրապարակում:

Նույն շարքից