Հայաստան Քաղաքական 

Ուորլիքը հանդիպել է Ֆրանսիայի պետքարտուղարին՝ ԼՂ հարցով

ԵԱՀԿ-ի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հայտնել է, որ հանդիպում է ունեցել եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Առլեմ Դեզիրի հետ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով:

Ուորլիքը մանրամասնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Բելգրադում ԵԱՀԿ-ի անդամ երկրների նախարարների հանդիպման շրջանակներում:

«Մենք կաշխատենք միասին», - գրել է դեսպանը և նշել #ԼՂԽաղաղություն հեշթեգով։

Նույն շարքից