Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքի սոցիալական ծառայության շենքի մոտ անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով բազմաթիվ զոհեր կան: Theguardian-ի փոխանցմամբ`Հրաձգության զոհ է դարձել 20 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել զարգացման խախտման հետեւանքով սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց անհատական օգնություն ցուցաբերող հաստատության շենքի մոտ:
Ոստիկանությունն առայժմ չի հստակեցնում, թե հրաձգության պահին քանի մարդ է եղել շենքում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զեկուցել են այս միջադեպի մասին:
Կենտրոնի տարածքը շրջափակված է: