«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության բնույթն արդեն սկսել է նշմարվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իր կողմնակիցների հետ որոշել է դաշտում վարել «ագրեսիվ» մարտավարություն: Սակայն նրանց թիրախում լինելու են ոչ թե իշխանությունները, այլ Աբրահամյան «փրկչի» կերպարը կասկածի տակ դնողները:
Նա արդեն իսկ հանձնարարել է ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրող ՙլաչառներ թիմ՚ հավաքել: Ենթադրվում է, որ այդ թիմը պետք է հակազդի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Աբրահամյանին պիտակավորել` ասելով անգրագետ, Ռուսաստանի ծառա եւ այլն: Նույն գործելաոճով ծրագրում են լռեցնել նաև այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք կհամարձակվեն քննադատել նորահայտ «փրկիչին»: Թե ինչքանով կօգնեն լրատվական դաշտին ու անհատներին ուղղված հարձակումները՝ պիտակներից ազատվելու հարցում, դժվար է ասել: Բայց Գագիկ Ծառուկյանի օրինակը վկա՝ անհնար է գումարով անգրագետից ինտելեկտուալ լուրջ կերպար ստանալ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում