Հասարակություն 

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ իրավապահներին քաղաքական ինչ-ինչ հաշվարկների մեջ ներքաշելու փորձերից

Ազատության հրապարակի միջոցառման կազմակերպիչները ոստիկանությանը մեղադրում են, թե նախօրեի երթի ժամանակ ոստիկանները պաշտպանել են Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակը:

Այս մասին գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` Facebook-ի իր էջում։

«Ստիպված ենք հիշեցնել. ոստիկանությունը ապաքաղաքական ու վերկուսակցակական կառույց է, որի գործառույթն է՝ օրենքով սահմանված կարգով ապահովել հասարակական կարգը, պահպանել քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանել մասնավոր և հանրային կառույցների անձեռնմխելիությունը, այդ թվում և՝ կուսակցությունների շինություններն ու գույքը:

Հիշեցնենք, որ իր ծառայողական պարտականությունները կատարելով՝ նույն ոստիկանությունը ժամանակին ապահովել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա բնակության վայրի և կուսակցական գրասենյակի անվտանգությունը: Կրկին հորդորում ենք լինել ազնիվ ու անաչառ և ձեռնպահ մնալ ոստիկանությունը քաղաքական ինչ-ինչ հաշվարկների մեջ ներքաշելու փորձերից ու անհիմն մեղադրանքներից»,–գրել է պաշտոնյան։

Նույն շարքից