Քաղաքական Միջազգային 

Պուտինը ներառվել է Foreign Policy-ի «գլոբալ մտածողների» ցանկում

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներառել է «100 առաջատար գլոբալ մտածողների» ցանկում` ՌԴ ղեկավարին բնութագրելով որպես «որոշում կայացնող» (decision maker):

Պուտինի ներառումն այս ցանկում նախևառաջ պայմանավորված է նրա հրահանգով Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռուսական օդուժի սկսած լայնածավալ օպերացիայի մեկնարկով։

 «Դա, իհարկե, զգալի բարձրացրեց Պուտինի վարկանիշը, բայց` բացասական առումով»,- նշված է Foreign Policy հանդեսում։

Նույն շարքից