Հասարակություն 

Հունաստանում մեկնարկում է համընդհանուր 24-ժամյա գործադուլը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Հունաստանում մեկնարկում է համընդհանուր 24-ժամյա գործադուլը՝ տեղղի ժամանակով 12-00-ից մինչև 16-00-ն:

Ria Novosti-ի փոխանցմամբ՝ Բողոքի ակցիան անցկացվում է երկրի խոշորագույն արհմիությունների կողմից խորհրդարանում 2016թ. բյուջեի քննարկումների կապակցությամբ։ Գործադուլի կազմակերպիչների կարծիքով գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը սպառնում է վատթարացնել աշխատավորների կյանքի պայմանները։

Հինգշաբթի չեն աշխատելու պետական եւ համայնքային հաստատությունները, չի գործելու լաստանավային եւ երկաթուղային հաղորդակցությունը, պետական հիվանդանոցների բուժանձնակազմը։ Մասամբ է աշխատելու հասարակական տրանսպորտը։ Քաղավիացիայի աշխատակիցները պլանավորում են մասնակցել գործադուլին տեղական ժամանակով ժամը 12։00-16։00-ն։

Նույն շարքից