Քաղաքական Միջազգային գլխավոր 

ՌԴ նախագահը այսօր ամենամյա ուղերձով կդիմի Դաշնային ժողովին

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ավանդական ուղերձով, որտեղ կներկայացնի հաջորդ տարում երկրի զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները:

ՌԴ նախագահի ելույթը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով ժ. 12:00-ին: Այդ ուղերձը կդառնա 22-րդը Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ու 12-րդը՝ Պուտինի համար:

Պուտինի ելույթը կհեռարձակվի ուղիղ եթերով՝ հեռուստատեսությամբ և ռադիոյով:

Նույն շարքից