Ինչպես հայտնել էինք, քիչ առաջ մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը՝ Դաշնային ժողովին: Իր ուղերձում, ՌԴ նախագահը անդրադարձել է ահաբեկչական սպառնալիքին և մեղադրել Թուրքիային ահաբեկչությանը հովանավորելու մեջ:
Պուտինի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանը ցուցաբերել է առավելագույնս պատասխանատվություն, իսկ ահաբեկչության դեմ գործողությունները հավանության են արժանացել ռուս հասարակության կողմից:
«Յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն պարտավոր է ներդրում ունենալ ահաբեկիչների դեմ պայքարում, հաստատի իր համերաշխությունը ոչ թե հռչակագրերով, այլ կոնկրետ գործողություններով»,- ասել է Պուտինը:
Խոսելով Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ը խոցելու մասին` նախագահն ընդգծել է, որ Թուրքիան դեռ զղջալու է այդ քայլի համար:
«Թուրքիա չի պրծնի լոլիկներով և շինարարական կազմակերպությունների համար սահմանափակումներով, նրանք դեռ զղջալու են: Մենք նրանց ևս մեկ անգամ կհիշեցնենք` ինչ են նրանք արել, և նրանք ևս մեկ անգամ կզղջան: Մենք գիտենք` ինչ պետք է անել»,- ասել է Պուտինը: