Shamshyan.com-ը հայտնում է, որ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում:
Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 100-ից ավելի տարեց բնակիչներ փակել են գյուղով անցնող երկաթգծի ճանապարհը: Ոմանք էլ՝ որպես բողոքի նշան, վտանգելով իրենց կյանքը, պառկել են երկաթծերի վրա՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ գնացքը կարող է անցնել իրենց վրայով:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ պահանջում են, որպեսզի իրենց գյուղը ևս գազաֆիկացնեն:
Մանրամասն՝ shamshyan.com