Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Էնդրյուի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, կողմերը քննարկվել են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը, նրանում համանախագահների գործողությունների պլանը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելուն առնչվող հարցեր: