Բիզնես Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ

analitik.am

Interfax-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխադարձ մեղադրանքներ է ուղղել Ռուսաստանին՝ պնդելով, թե Ռուսաստանը  ԴԱԻՇ-ից նավթ է գնել:

«Մենք ունենք ապացույցներ: Մենք դրանք կներկայացնենք աշխարհին»,- հայտարարել է Էրդողանը Անկարայում:

Նրա խոսքով՝ գնորդներից մեկը ինչ-որ Ջորջ Խասվանի է, ով ռուսական անձնագիր ունի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը մեղադրել էր Թուրքիային ու անձամբ Էրդողանին ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ: Թուրքիայի նախագահը հայտարարությունն անվանել էր «զրպարտություն»:

Նույն շարքից