Հասարակություն 

ՏԿԱԻՆ-ում երեխաների համար սեյսմապաշտպանության դասընթաց է անցկացվել

Ուսուցանվում են երեխաները

Սպիտակի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը կազմակերպում է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման դասընթացներ, որի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն էին այցելել Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի հինգերորդ դասարանի 30 աշակերտ և բնագիտության ուսուցչուհին:

Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետներ Հասմիկ Կիրակոսյանը, Կարինե Բարսեղյանը և Թերեզա Խաչատրյանը աշակերտներին ներկայացրեցին, թե ինչ խնդիրներ է լուծում ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը: Այնուհետև ներկայացվեցին մինչև երկրաշարժը, երկրաշարժի ժամանակ և դրանից հետո անհրաժեշտ վարքականոնները: Մասնագետները ներկայացրեցին նաև երկրաշարժը կանխազգող կենդանիների վարքի մասին զեկույց:

Հանդիպումն անցավ հետաքրքիր հարցադրումներով, մեկնաբանություններով և պարզաբանումներով: Աշակերտների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերին տրվեցին ամբողջական և հիմնավոր պատասխաններ:

Ուսուցչուհու խնդրանքով՝ ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատակիցները կկազմակերպեն նաև երեխաների այցը Գառնիի երկրաֆիզիկական դիտարան, որտեղ նրանք կտեսնեն սեյսմիկ մոնիթորինգի նորագույն սարքերը և կծանոթանան դրանց աշխատանքի սկզբունքներին:

22

Նույն շարքից