Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տեղի է ունեցել կինոռեժիսոր Էլդար Ռյազանովի հրաժեշտի արարողությունը՝ Գրականության աշխատողների կենտրոնական տանը:
Արվեստագետի հիշատակը հարգելու են եկել հարյուրավոր մարդիկ: Մասնավորապես, ցավակցական խոսքեր են ասել դերասաններ Օլեգ Բասիլաշվիլին, Ալեքսանդր Շիրվինդտը, դերասանուհիներ Լիա Ախեջակովան, Իննա Չուրիկովան, ռեժիսորներ Վլադիմիր Մենշովը, Անդրեյ Սմիրնովը, Վիտալի Մանսկին:
Հիշեցնենք, որ Ռյազանովը մահացել էր նոյեմբերի 30-ի գիշերը: Ռեժիսորն 88 տարեկան էր: Բժիշկները նրա մոտ թոքերի եև սրտի անբավարարություն էին ախտորոշել: