Հասարակություն 

Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն. կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Վայք-Սարավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները,  Գավառի, Մարտունու ավտոճանապարհները, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի), Վարդենյաց և Մեղրու լեռնանցքները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Նույն շարքից