Քաղաքական Միջազգային 

Էլմար Մամեդյարովը սպառնացել է ԵԱՀԿ-ին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ դժգոհել է, թե Ադրբեջանում նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվել էր դիտորդական առաքելություն իրականացնել:

Բելգրադում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Մամեդյարովը շեշտել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նման վերաբերմունքը կարող է լուրջ խնդիր առաջացնել կազմակերպության հետ հետագա համագործակցության հարցում:

«Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նման վերաբերմունքը պետք է վերանայվի, և պետք է ԵԱՀԿ-ն լուրջ գործողություններ կատարի, որպեսզի նման միջադեպերն այլևս չկրկնվեն»,- ասել է Մամեդյարովը:

Ելույթի մնացած հատվածը Ադրբեջանի ԱԳ նախարարը նվիրել է ԼՂ հակամարտությանը:

Նույն շարքից